ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Արարատի մարզի գյուղերից մեկում 12-ամյա աղջիկն այրվածքներ է ստացել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ` սեպտեմբերի 5–ին, 12-ամյա աղջիկը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Արտաշատի հիվանդանոց։
Ըստ շրջանառվող լուրերի՝ երեխան այրվածքները ստացել է տանը։ Նա վարդակից դուրս է հանել բջջային հեռախոսի լիցքավորման սարքը, որի ժամանակ հրդեհ է բռնկվել և աղջիկը այրվածքներ է ստացել։ Տան անդամներն արագ մարել են կրակն ու երեխային հասցրել հիվանդանոց։ Այլ մանրամասներ պարզվում են։