ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպել է «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրության հարցեր»,–ասաց նա։
Հանդիպումից հետո Սեֆիլյանը Factor.am-ի հետ զրույցում նշել է, որ մտահոգություններ ունեին երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված, ինչի շուրջ էլ խոսել են վարչապետի հետ։
«Սասնա ծռերի» դեբյուտը. Արցախի միացում, օտարերկրյա գործակալների բացահայտում և Ռուսաստան
«Տեսնում ենք, որ նախկին ուժերը ռևանշի են պատրաստվում, մենք դա թույլ չենք տա։ Նաև հին ռեժիմից ժառանգած կնճռոտ հարցերի մասին ենք խոսել: Կարծում եմ՝ կշարունակենք խոսել»,–ասել է նա։
Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհվեց. մնաց նախագահի ստորագրությունը
Նշենք, որ Փաշինյանի հանդիպումը Սեֆիլյանի հետ եղել է Հայաստան–Իտալիա խաղի մեկնարկից առաջ։ Հանդիպումից հետո Փաշինյանը գնացել է «Հանրապետական» մարզադաշտ` ֆուտբոլային հանդիպումը դիտելու։