Թրամփ-Փաշինյան լուրջ հանդիպման համար սա ամենապատեհ պահը չէ. ՀՀ փոխարտգործնախարար

Փաշինյանի ամերիկյան այցի օրակարգի ու հանդիպումների մասին կհայտարարի նրա աշխատակազմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Թրամփ–Փաշինյան հանդիպում հնարավոր է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Հայաստանի ոչ մի կառավարություն այնպես չի քննադատել ԱՄՆ-ին, ինչպես ես. Փաշինյան

Արդեն հայտնել էինք, որ սեպտեմբերի 22-ին նախանշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ` ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում։ Շրջանառվում է նրա հանդիպումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի օրակարգի ու հանդիպումների մասին կհայտարարի նրա աշխատակազմը»,–ասաց նա։

Ինչու ԱՄՆ–ին կարելի է, Հայաստանին` ոչ. Փաշինյան

Հարցին, թե արդյոք տարվո՞ւմ են աշխատանքներ Փաշինյան–Թրամփ պաշտոնական հանդիպում կազմակերպելու ուղղությամբ` Քոչարյանը պատասխանեց՝ քանի որ խոսքը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի մասին է՝ ապա այդ ժամանակ սովորաբար շատ բարդ է այդ գործընթացը կազմակերպել:

«Եթե մենք խնդիր ունենք լուրջ հանդիպման, կարծում եմ՝ սա ամենապատեհ պահը չէ: Սակայն ինքնին հանդիպում հնարավոր է»,–ասաց նա։

Պատրաստվում ենք ինտենսիվացնել ԱՄՆ-ի հետ կապերը․ Փաշինյան

Հիշեցնենք, որ նախորդ տարի նույնպես ՀՀ վարչապետը մասնակցել էր ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեային, սակայն Թրամփի հետ հանդիպում այդպես էլ չէր եղել։