ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Տորոնտոյում այսօր մեկնարկող միջազգային կինոփառատոնում կկայանա Գարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Հայաստանում կայացած «թավշյա հեղափոխության» մասին ֆիլմը կդառնա կանադական Միջազգային կինոփառատոնի ամենակարևոր իրադարձություններից մեկը։
Ֆիլմը վավերագրական է։ Պպրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակը «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։ Վավերագրական ֆիլմում նկարահանվել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս տարի կանադական 44–րդ կինոփառատոնի գլխավոր հյուրերն են հոլիվուդյան աստղեր Մերիլ Սթրիփը, Թոմ Հենքսը, Նիկոլ Կիդմանն ու Ռոբերտ դե Նիրոն։
«Ոչնչացնելու մտադրություն». ցեղասպանության մասին ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի
Փառատոնին նախատեսված է 133 համաշխարհային պրեմիերա։ Կինոփառատոնի հաղթողները, որպես կանոն, հավակնում են «Օսկար» ամերիկյան մրցանակաբաշխությանը առաջադրվելուն։