Քանի կին կա ՀՀ կառավարությունում. Փաշինյանը թվեր է ներկայացրել

Փաշինյանը վստահեցնում է, որ ներկայիս կառավարությունը կանանց ներգրավվածությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր նախկին կառավարություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Կառավարությունում այժմ 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հույս ունեի, որ մի շարք դատավորներ կհրաժարվեին իրենց գործից. Նիկոլ Փաշինյան

«Վարչապետի աշխատակազմի ղեկավարի երեք տեղակալներից երկուսը կանայք են: ՊԵԿ նախագահի տեղակալներից մեկը կին է, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը կին է»,–գրել է նա։

Փաշինյանի խոսքով` կանայք են ղեկավարում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Սոցիալական ապահովության ծառայությունը, Զբոսաշրջության պետական կոմիտեն:

Ինչպես և պայմանավորվել էին. Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի

Ըստ նրա` այս ցանկը կարելի է շարունակել:

Հիշեցնենք, որ նախորդ կառավարության մեջ 2 կին նախարարներ կային` արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։