Փաշինյանը Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկում Մոսկվա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա 2019թ.-ի սեպտեմբերի 8-10-ը։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին։ Նման որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է վարչապետի կայքը։

ԵԱՏՄ բիզնեսը պետք է մտածի Իրանի հետ համագործակցության մասին․ Մհեր Գրիգորյան

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա 2019-ի սեպտեմբերի 8-10-ը, Մոսկվայում։ Պատվիրակության կազմում են լինելու արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և այլք»,–նշված է վարչապետի որոշման մեջ:

ՏՏ համաշխարհային կոնգրեսը կկայանա Երևանում. Մհեր Գրիգորյան

Հիշեցնենք, որ ապրիլին Երևանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը։ Նիստին մասնակցել էին Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը, Ղրղըզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: