Հոկտեմբերին Պուտինը գալու է Հայաստան, և նա ոչ թե հյուր է, այլ մասնակից. Շավարշ Քոչարյան

Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդին կլինեն նաև Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի ղեկավարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի ապահովի երկրի ռազմական ներուժը. Պուտին

«Վերջերս նիստ է անցկացվել և եղել է կոնսենսուս, որ բոլոր անդամ պետությունների ղեկավարները պետք է ներկա լինեն այդ նիստին, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինը»,–ասաց նա։

Հարցին, թե մամուլում լուրեր են շրջանառվել, որ դեռ չի հաստատվել Պուտինի  մասնակցությունը`Քոչարյանը պատասխանեց, որ խնդիրն այն է, որ ՌԴ նախագահը ոչ թե հյուր է, այլ մասնակից. «Մարդիկ իրենք են որոշել անցկացնել այդ նիստը, ինչպես պետք է չգան։ Այո, այդ օրերին լինելու է նաև կոնֆերանս, և մենք ունենք հրավիրվածներ, օրինակ` Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի ղեկավարները»,-ասաց Քոչարյանը։

Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է. Վլադիմիր Պուտին

ՀՀ փոխարտգործնախարարը հայտնեց նաև, որ աշխատանքներ են տարվում Հայաստանում կայանալիք նիստի ժամանակ էլ Սինգապուրի և ԵԱՏՄ–ի միջև համաձայնագրի ստորագրմանը պատրաստվելու ուղղությամբ։

Պուտինի` Քոչարյանին ուղղված շնորհավորանքում որևէ արտառոց բան չկա. դեսպան Տողանյան

Հիշեցնենք, որ դեռ մայիսի 8–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին ժամանելու է Հայաստան:

Պուտինին վիրավորած սկանդալային հաղորդավարին հեռացրել են «Ռուսթավի–2» հեռուստաալիքից