Հայաստանի հավաքականի հետ խաղը լավ դաս կլինի Իտալիայի համար. Ռոբերտո Մանչինի

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ասում է, որ իր թիմի տղաներն արեցին այն, ինչ պետք էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի հետ Իտալիայի խաղը լավ դաս կլինի հաջորդ խաղի համար։ Այս մասին հետխաղային ասուլիսի ժամանակ ասաց Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին։

Հայաստան-Իտալիա հանդիպումն ավարտվեց. մեր հավաքականը պայքարեց, բայց պարտվեց

Արդեն հայտնել էինք, որ Եվրո 2020–ի առաջնության ընտրական J խմբում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց խմբի առաջատար Իտալիայի ընտրանուց:

«Դժվար խաղ էր։ Մինչ խաղն էլ ասել էի` Հայաստանի հավաքականը ֆիզիկապես հնարավոր է՝ մեզնից առաջ անցնի, ու Հայաստանի հավաքականի վրա պարտության համար գուցե ազդեց կարմիր քարտ ստանալը։ Հայաստանի հավաքականի հետ Իտալիայի խաղը լավ դաս կլինի հաջորդ խաղի համար, որ հենց սկզբից Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները զգոն լինեն»,–ասաց նա։

Իտալիայի հավաքականի մարզչի խոսքով`  Հայաստանի հավաքականը շատ ագրեսիվ սկսեց խաղը և հասավ խաղի սկզբին դրած նպատակին` գրավելով Իտալիայի դարպասը։ Նա հիշեցրեց, սակայն, որ կարճ ժամանակ անց Իտալիան հավասարեցրեց հաշիվը։

Մեր հավաքականը փորձում է ագրեսիվ ֆուտբոլ խաղալ` դեռ այսքանն է ստացվում. Գյուլբուդաղյանց

Հարցին՝ բավարարվա՞ծ է իր հավաքականի խաղով` Մանչինին պատասխանեց, թե՝ այո՛, տղաներն արել են այն, ինչ պետք է։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 5–ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրոպայի 2020թ.–ի առաջնության ընտրական փուլում իրենց ուժերը չափեցին Հայաստանի և Իտալիայի ֆուտբոլի հավաքականները։ Հայ երկրպագուները մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ էին սպասում խաղին։ Դրա մասին էր վկայում նաև այն փաստը, որ բոլոր տոմսերը նախապես էին վաճառվել, իսկ «սև շուկայում» 1000 դրամանոց տոմսը կարելի էր ձեռք բերել 10–20 հազար դրամով։

Հայաստան-Իտալիա խաղի ֆանտաստիկ մեկնարկը. առաջին գոլը խփեց Ալեքսանդր Կարապետյանը

Նշենք, որ Հայաստանի հավաքականի հաջորդ խաղը տեղի կունենա սեպտեմբերի 8–ին՝ Բոսնիա Հերցեգովինայի թիմի հետ։