ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Առաջիկա ֆուտբոլային հանդիպման շնորհիվ միլիոնավոր իտալացիներ նոր Հայաստան կբացահայտեն։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն։
Դեսպանը ֆուտբոլասեր է, բայց իրեն մոլի երկրպագու չի համարում։ Այնուամենայնիվ, այսօր Իտալիա–Հայաստան խաղը Վինչենցո դել Մոնակոն դիտելու է ոչ թե հեռուստացույցով, այլ մարզադաշտում։
«Ֆուտբոլը միայն խաղ չէ։ Ֆուտբոլի շնորհիվ տարբեր ազգերի մարդիկ կարող են ավելի մտերմանալ։ Այսօր, երբ տասնյակ միլիոնավոր երկրպագուներ (իտալացի և որ միայն) կհետևեն խաղին, նրանք Երևանի ու Հայաստանի մասին ռեպորտաժներ կդիտեն, և կտեսնեն` ինչպես է փոխվել երկիրը», – ասաց դեսպանը։
Վերջին օրերին ծանոթ հայերը Վինչենցո դել Մոնակոնյին հարցախեղդ են անում. արդյո՞ք նա արդեն ծանոթացնել է Մխիթարյանի հետ։ Չէ որ հիմա նրանք «հայրենակիցներ» են` Հենրիխը «Ռոմայի» կազմում է խաղալու, իսկ դեսպանը` բնիկ հռոմեացի է։
ՈւԵՖԱ-ի նախագահը Երևանում ներկա կլինի Հայաստան-Իտալիա խաղին
«Դեռ ոչ, բայց հուսով եմ` շուտով կծանոթանանք», – ժպտում է դել Մոնակոն։
Նշենք, որ Հայաստան–Իտալիա հանդիպումը կկայանա այսօր` սեպտեմբերի 5-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղը կսկսվի 20։00-ին։