Վիտալի Բալասանյանը հրավիրվել է ՀՔԾ` հարցաքննության

Վիտալի Բալասանյանն օրերս իր հարցազրույցում նշել էր, որ Մարտի 1–ի գործով ինքն էլ տեղեկություն ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրվել է ՀՔԾ։  Նրան հարցաքննության են հրավիրել Մարտի 1–ի գործով։

Վիտալի Բալասանյանը մեր տեսադաշտում անսպասելի էր հայտնվել. Օսիպյան

ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը, սակայն, նշեց, որ լուրը չի մեկնաբանում։

Հիշեցնենք, որ օրերս Բալասանյանն իր հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ ինքն էլ ինֆորմացիա ունի Մարտի 1–ի մասին։

«Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով: Կգա ժամանակը։ Ես էլ տեղյակ եմ մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիա ունեմ՝ ինչ է կատարվել: Րոպե առաջ պետք է այդ երևույթին գնահատական տալ, և  Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ լինի»,–ասել էր նա։

Նա հայտնել էր, որ ինքն այդպես էլ ժամանակին ՀՔԾ պետից հրավեր չի ստացել` Մարտի 1-ի դեպքերը միասին քննելու։