Երևանում աղջկա են փախցրել. ոստիկանները հայտնաբերել են երիտասարդին. տեսանյութ

Երևանի կենտրոնում երիտասարդը մի աղջկա նստեցրել է մեքենան ու հեռացել, անցորդներից մեկն ահազանգել է ոստիկանություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ոստիկանությունը հայտնաբերել է երիտասարդին, որը Երևանի Չարենցի փողոցում մի աղջկա հարկադրաբար նստեցրել էր իր մեքենան ու հեռացել։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 29-ին։ Աղջիկն օգնություն էր կանչել, անցորդներից մեկն էլ ահազանգել էր 1-02։

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզներն օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են երիտասարդի ինքնությունն ու բնակության վայրը։ Ահազանգից ժամեր անց Մարաշի ոստիկանները կասկածվողին հայտնաբերել ու բերման են ենթարկել։

Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում քրեական գործ է հարուցվել, բերման ենթարկվածն էլ ձերբակալվել է։

Բուժօգնության է դիմել պայմանագրային զինծառայող՝ դեմքի ու մարմնի վնասվածքներով

Նախնական տվյալներով՝ նա աղջկան տարել էր Եղվարդ, որտեղ նրա կամքին հակառակ պահել մի տան մեջ՝ խափանելով աղջկա փախուստի փորձերը։ Դեպքի այլ մանրամասներ քննությամբ պարզվում են։

Սարսափելի դեպք Սյունիքի մարզում․ երկու դիակ է հայտնաբերվել