Ռոսսելխոզնադզորը կսահմանափակի հայկական արտադրանքի ներկրումը Ռուսաստան

Արգելքը մտցվել է ԵԱՏՄ–ի և Ռուսաստանի անասնաբուժասանիտարական պահանջները խախտելու պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Ռոսսելխոզնադզորը սեպտեմբերի 5-ից կսահմանափակի «Գոյտեքս» հայկական ձեռնարկության արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի տարածք։ Այս մասին հայտնում է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։

«Ռոսսելխոզնադզորը» դադարեցրել է Հայաստանից մեկ տոննա իշխանի ձևակերպումը

«ԵԱՏՄ–ի և Ռուսաստանի անասնաբուժասանիտարական պահանջները կրկին խախտելու պատճառով Ռոսսելխոզնադզորը սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակում է մտցնում երկրի տարածք «Գոյտեքս» ՍՊԸ–ի արտադրանքի մատակարարման համար», – գրված է հաղորդագրության մեջ։

Արգելքի պատճառը ձկնամթերքում մալաքիտային կանաչ ներկանյութի հայտնաբերումն է։

Ռոսսելխոզնադզորը նաև ժամանակավոր սահմանափակում է մտցնում Ղազախստանի «Զենչենկո և Կ» ձեռնարկության արտադրանքի ներմուծման համար։ Մի քանի ռուսական ձեռնարկությունների արտադրանքների նկատմամբ ուժեղացված լաբորատոր հսկողության ռեժիմ է սահմանվել։