Տիգրան Քեյանը նշում է` ՌԴ–ում բոլոր այլ երկրների վարորդական վկայականով անձանց սեփական մեքենա վարելու արգելքն անօրինական է։
«Կա խնդիր` ՌԴ տարածքում այսուհետ չի թույլատրվելու այլ երկրի վարորդական իրավունքներով մեքենա վարել, բայց հստակեցում չկա` արդյոք դա բոլոր վարորդների է վերաբերում։ Եթե բոլորին է վերաբերում, ապա ապօրինի գործողություն է Ռուսաստանի կողմից»,– ասում է նա։
Նրա խոսքով` հարցը պետք է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների հետ հստակեցվի, և մեր քաղաքացիներն էլ հստակ իմանան իրենց անելիքը. պե՞տք է արդյոք քննություն հանձնեն նոր վկայական ունենալու համար, թե՞ ոչ։
Քեյանը նշում է, որ նախկինում խնդիրը բարձրաձայնվում էր քաղաքային տրանսպորտի ծառայություն իրականացնող, այդ ոլորտում աշխատող վարորդների վարորդական վկայականի առնչությամբ։
«Կարծում եմ` դա որոշ առումով իրավաչափ է, քանի որ այնտեղ ավելի խիստ է լիցենզավորումը, վերահսկողությունը, և այնտեղի վարորդները պետք է օրենսդրությանը համապատասխան վկայական ունենան, որպեսզի կարողանան աշխատել այդ ոլորտում` քաղաքային տրանսպորտ, տաքսի ծառայություն ու նմանատիպ տրանսպորտային միջոցներ»,– ասում է նա։
Փողի հետևից՝ կյանքերի գնով. զբոսաշրջային սեզոնին «կամիկաձե» վարորդներն օրերով չեն քնում
Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 1–ից Ռուսաստանում գործում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին դաշնային օրենքի» փոփոխությունները, որոնք արգելում են գործի վերցնել այն քաղաքացիներին, որոնք այլ երկրի վարորդական իրավունք ունեն։ Հայաստանի իշխանությունը խնդիրը բազմաթիվ անգամ քննարկել է ռուսական կողմի հետ հանդիպումների ժամանակ։
2018 թ.-ի սեպտեմբերին որոշում է կայացվել, որ հայկական վարորդական իրավունք ունեցողները կարող են Ռուսաստանի տարածքում տաքսիստ աշխատել։ Եվ, ըստ էության, հայ վարորդների համար նոր արգելք է ի հայտ եկել` ՌԴ–ի քաղաքացիությունը։
Վայ–վարորդները կզրկվեն վարորդական իրավունքից. Հայաստանում մտադիր են խիստ օրենք ընդունել