Մեկ ժամ առաջ եմ խոսել հորս հետ. ի՞նչ ակնկալիք ունի Ռոբերտ Քոչարյանը ՍԴ–ից

Լևոն Քոչարյանի ներկայացմամբ`իրենց հաջորդ քայլերը պայմանավորված են ՍԴ կայացրած որոշումից։ Նա հիշեցնում է, որ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած բողոք, ինչպես նաև ՍԴ–ն է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղարկել քրգործը` կարծիք ստանալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ակնկալում է, որ այսօր ՍԴ–ն արդար որոշում կկայացնի` չենթարկվելով որևէ ճնշման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։

«Մեկ ժամ առաջ եմ հորս հետ խոսել ու կարող եմ ասել, որ նրա ակնկալիքներն էլ այսօրվա ՍԴ որոշումից նույնն է»,–ասաց նա։

Քոչարյանի գործով կա երկուստեք ճնշման փորձ, բայց ոչ՝ ճնշում. ԲԴԽ նախագահ

Նրա խոսքով` շատ կարևոր է դատավորի դերն ու ներքին անկախությունը։ Գաղտնիք չէ, որ հսկայական ճնշում կա դատարանի վրա, առավել ևս, եթե հարցը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին։ Սակայն, ըստ Լևոն Քոչարյանի, հարցի մեկ այլ կողմն է` դատավորը ենթարկվո՞ւմ է այդ ճնշումներին, թե իր խղճի և օրենքի հիման վրա է որոշում կայացնում։

«Մեր հաջորդ քայլերը պայմանավորված են այսօր ՍԴ կայացրած որոշումից։ Չմոռանանք, որ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած բողոք, ինչպես նաև ՍԴ–ն է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղարկել քրգործը` կարծիք ստանալու»,–ասաց նա։

Նշենք, որ այս պահին ՍԴ դիմաց Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների և ընդդիմախոսների բողոքի ակցիաներ են ընթանում։

Արդարադատության նկատմամբ ցանկացած ճնշում դատապարտելի է. ԲԴԽ նախագահ

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր` սեպտեմբերի 4-ին, քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը:

Քոչարյանը ՍԴ-ին խնդրել էր ստուգել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների) և 135-րդ հոդվածի 2-րդ մասի (խափանման միջոց կիրառելու հիմքերի) սահմանադրականության հարցը։շ