Հայաստանը վերածվում է ավտոգերեզմանոցի, կամ ինչն է նպաստել տնտեսական աճին

Անշուշտ, վերջին մեկ տարվա ընթացքում այն հակաստվերային և հակակոռուպցիոն ձևաչափերը, որ շրջանառության մեջ են դրվել, կարելի է ասել, իրենց արդյունքները տալիս են: Նախկինում խոսվում էր իշխանության և բիզնեսի սերտաճման մասին: Այսօր իշխանությունն ասում է, որ թույլ չի տալու այդպիսի սերտաճման հետագա շարունակություն:
Sputnik

Իհարկե, տեսնում ենք, որ վերջին մեկ տարվա արդյունքներով բյուջեի հարկային եկամուտները մոտ 25 տոկոսով աճել են, և դրա մեջ, այո, առյուծի բաժինը առևտրի, ծառայությունների ոլորտն է:

Մեղրին տապալվե՞ց, Գյումրին կհաջողի՞. ազատ տնտեսական գոտիների հին ու նոր պատմությունները

Լավ օրից չէ, իհարկե, որ մեր տնտեսական աճի, փաստորեն, 80 տոկոսից ավելին առևտրի և ծառայությունների ոլորտն է ձևավորում, իսկ դրա մեջ հատկապես խաղաբիզնեսն է շարունակում մնալ առաջատար: Գուցե մի քիչ ծայրահեղ հնչի գնահատականս, բայց դա խոսում է հասարակության դեգրադացիայի, բացասական իմաստով՝ արժեքային որակափոխության մասին:

Մարդիկ գերադասում են այսրոպեական «հրաշքի» միջոցով հարստանալ կամ եկամուտ ունենալ: Իրականում դա տրիվիալ իրողություն է. խաղաբիզնեսից շահում են միայն կազմակերպիչները: Իսկ հաճախորդները, ի վերջո և միշտ, կորցնում են: Լավագույն դեպքում՝ կարող է լինել զրոյական ելքով խաղ, բայց կազմակերպիչները հաստատ շահում են:

Պետությանն էլ ինչ-որ տեղ կարող ենք շահառու դիտարկել, որպես հարկեր հավաքող, բայց դա հեռանկար չունեցող զբաղմունք է պետության համար, եթե երկրի ռեսուրսները ներգրավվում են ավելացված արժեք չստեղծող ոլորտում: Այնպես որ, խաղաբիզնեսի պահը թերևս այդ տնտեսական աճի որակի մասին է խոսում:

Մյուս ոլորտը, որը նպաստում է այս աճին, իհարկե, ավտոբիզնեսն է, և այդ շուկան այժմ տենդի մեջ է, կարելի է ասել:

Գյումրիում ազատ տնտեսական գոտի կստեղծվի. կարևորը՝ Մեղրիի ճակատագիրը չունենա

Մի կողմից, այո, դա ժամանակավոր բնույթ է կրում, և հաջորդ տարվա սկզբից այդ աշխուժության բուն առիթը չի լինի: Բայց մյուս կողմից, հանրապետությունը վերածվում է ավտոգերեզմանոցի: Մենք տեսնում ենք այդպիսի ավտոտենդի մեջ ներքաշված մարդկանց մի ահռելի զանգված, որ ամերիկյան ապահովագրական համակարգերով լվացված, տարերային աղետներից, վթարներից տուժած, գուցե ճառագայթահարման գոտում եղած ավտոմեքենաները որպես վթարված ներմուծում է Հայաստան: Այստեղից, իհարկե, այդ մեքենաների մի մասը վերանորոգված, «դզած-փչած» վերաարտահանվում է ԵԱՏՄ երկրներ: Բայց այնտեղ էլ հասկացել են, որ դա ապագա չէ, և սկսել են արգելել այդպիսի մեքենաների ներկրումը:

Այնպես որ, ավտոշուկայի այս տենդագին աշխուժությունը ևս նպաստել է վերջին շրջանի կամ այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական աճին:

Հայաստանի տնտեսությունը` թվերով

Մի ամբողջ համալիր սպասարկում է պայմանական ասած՝ այս ճյուղը, տարբեր տեսակի վարկային կազմակերպություններ են սնկի նման բուսնել, որոնք սպասարկում են այս ավտոբիզնեսը, բայց սա կարող տխուր վախճան ունենալ:

Շատերը բերում-կուտակում են, հույս ունենալով, մտածելով, որ կարող է գները հետո բարձրանան:

Հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է. Փաշինյանը «հրաշալի թվեր» է հայտնել

Իսկ ես ասում եմ, բա որ հանկարծ հակառա՞կը տեղի ունեցավ: Ենթադրենք, ԵԱՏՄ շրջանակներում պայմանավորվածություն ձեռք բերվեց, և 3 տարով հետաձգեցին այս ամենը, ու գները փլուզվեցին, ի՞նչ են անելու այդ մարդիկ: Էլ չեմ խոսում այն մասին, որ ավտոգերեզմանոցային շուկայում կարող է հեռանկարում լճացում տեղի ունենալ՝ գնային համապատասխան հետևանքներով:

Ի վերջո, մենք խոսում ենք նաև բնապահպանությունից: Մինչդեռ այդ մեքենաների մեծ մասի բնապահպանական ռիսկերը ոչ թե տոկոսներով այլ անգամներով են հաշվվում:

Հաշվի առնելով մեր հանրապետության բնապահպանական վիճակը, ինձ թվում է, որ դա ամենևին էլ ճիշտ և հարմար քաղաքականություն չէ՝ խթանել այս ամենը և մաքսատուրքերից բյուջե գոյացնել:

Հայաստանի տնտեսությունն աշխուժացրել են սեզոնային գործոններն ու ավտովարկավորման շուկան