Արդարադատության նկատմամբ ցանկացած ճնշում դատապարտելի է. ԲԴԽ նախագահ

Ռուբեն Վարդազարյանը նկատեց, որ լինչի դատաստանի կարգի մոտեցումները 21–րդ դարում անընդունելի են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Արդարադատության նկատմամբ ցանկացած ճնշում դատապարտելի է։ Միտինգային արդարադատության մոտեցումն ինձ համար անընդունելի: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ

Sputnik Արմենիայի հարցին, թե ինչպիսին կլիներ ԲԴԽ նախագահի դիրքորոշումը, եթե որևէ մեկի կոչով մի խումբ քաղաքացիներ շրջափակեին, օրինակ, խորհրդի շենքը ու մի քանի ժամ կամ օր թույլ չտան մտնել աշխատավայր, Վարդազարյանը նկատեց, որ 21-րդ դարն է ու լինչի դատաստանի կարգի մոտեցումները անընդունելի են։

Հիշեցնենք, որ մայիսի 2019թ.–ի 24-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Հուլիսի 19–ին, ԲԴԽ նախագահ է ընտրվել Ռուբեն Վարդազարյանը։