Բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վրաերթի ենթարկված 11–ամյա աղջկա կյանքը

Ալավերդիում թեք կայանված մեքենան (առանց վարորդի) վրաերթի էր ենթարկել 11–ամյա աղջկան, որն արդեն գիտակցության է եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 Սեպտեմբեր — Sputnik. Բժիշկներին հաջողվել է փրկել Ալավերդիում վրաերթից տուժած 11-ամյա աղջկա կյանքը։ Այս մասին Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Արդեն հայտնել էինք, որ օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վթարի էր ենթարկել 11-ամյա աղջկան:

Վրաերթի ենթարկված 45-ամյա տղամարդու կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել

«Երեխայի մոտ արդեն կա դրական տեղաշարժ, գիտակցության է եկել: Վերակենդանացման բաժանմունքից աղջիկը տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք։ Նա շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ»,–հայտնում է Դերձյանը։

Նրա խոսքով` բժիշկներն աղջկա վիճակը գնահատում են ծանր կայուն:

Հիշեցնենք, որ 11–ամյա աղջկան նախ տեղափոխել էին Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին օգնություն, այնուհետև տեղափոխվել էր Վանաձորի ԲԿ: Վիճակի լրջությունը հաշվի առնելով` Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել էին Վանաձորի ԲԿ և տեղի բժիշկների հետ կատարել վիրահատություն` ստոծանու պլաստիկա:

Ողբերգական վրաերթ Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին. 13-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է

Վիճակը կայունանալուց հետո երեխան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: