«Պոբեդայի» ինքնաթիռի` Գյումրիում կատարած կոշտ վայրէջքի դեպքով զբաղվում է ՌԴ ավիացիան

«Պոբեդայի» ինքնաթիռի` Գյումրիում կատարած կոշտ վայրէջքի դեպքի քննությունը դեռ ավարտված չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի-Sputnik. «Պոբեդա» ընկերության ինքնաթիռի` օգոստոսի 20-ին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում կոշտ վայրէջք կատարելու դեպքի առթիվ քննություն է տարվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քաղավիացիայի թռիչքային պիտանելիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը։

«Պոբեդան» հերքել է Գյումրիում ինքնաթիռի կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը

Արդեն հայտնել էինք, որ  «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել էր վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել էր: Ինքնաթիռում եղել էր 173 ուղևոր:

«Պոբեդայի» պահուստային ինքնաթիռը քաղաքացիներին տեղափոխել է Մոսկվա
Կեսգիշերն անց «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքնաթիռն իրականացրել էր նախատեսված չվերթն ու քաղաքացիներին տեղափոխել Մոսկվա։

«Միջադեպի հետ կապված քննությունը հանձնվել է ՌԴ ավիացիոն իշխանություններին։ Քննության արդյունքները, սակայն, դեռ հայտնի չեն»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է «Պոբեդայի»` ավելի վաղ արած հայտարարությանը, թե Գյումրու օդանավակայանում վառելիքի թերլցման հետևանքով դադարեցնում է Մոսկվա- Գյումրի չվերթի ձմեռային տոմսերի վաճառքը՝ Գյուրջյանը նշեց, որ ինքն անձամբ այցելել է Գյումրի ու իրավիճակին ծանոթացել։

«Վառելիքի թերլցման խնդիրն արդեն լուծվել է։ Ես ինքս եղել եմ Գյումրիում, ստուգումներ ենք իրականացրել։ Խնդիրը լուծված է»,–ասաց նա։

«Խուճապ չկար, որոշ ուղևորներ ճչում էին». ուղևոր Հակոբյանը` A-321–ի կոշտ վայրէջքի մասին
Նշենք, որ «Պոբեդա» լոուքոստերը Ռուսաստանում ամենաերիտասարդներից է։ Ավիափոխադրող ընկերության առաջին ինքնաթիռն օդ է բարձրացել 2014 թվականի դեկտեմբերի 1-ին։