Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի դեմ

Արմեն Գևորգյանը պահանջում է հերքել վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Արուսյակ Ջուլհակյանի և փաստաբան Մուշեղ Շուշանյանի դեմ:

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Այս մասին տեղեկացնում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Արմեն Գևորգյանը նրանցից պահանջում է հերքել վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաև փոխհատուց կատարել:

Հայցադիմումը դատարանում մուտքագրվել է սեպտեմբերի 2-ին: Այն մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին:

Նշենք, որ Արուսյակ Ջուլհակյանը և Մուշեղ Շուշանյանը օգոստոսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մի շարք մեղադրանքներ են հնչեցրել Արմեն Գևորգյանի հասցեին, որը, ենթադրաբար, դատական հայցը ներկայացնելու պատճառ է դարձել: