ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Դեռահասը սպանել է իր ընտանիքի բոլոր 5 անդամներին։ Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ–ի Ալաբամա նահանգում։ Այս մասին նշված է Լայմսթոուն շրջանի շերիֆի գրասենյակի Twitter–յան էջում։
Ոստիկանության տվյալներով` Էլքմոնթ քաղաքում հնչած կրակոցների հետևանքով 3 մարդ մահացել է տեղում, 2-ը հիվանդանոց են տեղափոխվել ծանր վիճակում և ավելի ուշ նույնպես մահացել են։ 14-ամյա դեռահասը խոստովանել է իր մեղքը և հայտնել, որ ատրճանակը նետել է տան մոտակայքում։
Չելյաբինսկի մարզում սպանել են Դավիթ Խուդոյանին. ոստիկանությունը որոնում է հանցագործներին
Մարդասպանը կալանավորված է, քննություն է ընթանում։
Գերանդիով սպանել է համագյուղացուն ու տվել խոստովանական ցուցմունք. տեսանյութ