Վրաերթի ենթարկված 45-ամյա տղամարդու կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել

Տղամարդը հիվանդանոց տեղափոխվելիս բժիշկներին հայտնել է, որ Կոմիտասի պողոտայում ընկել է, մինչդեռ պարզվել է`վրաերթի է ենթարկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով՝  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում 45-ամյա տղամարդ է մահացել։

Դանակահարություն Երևանում. 55-ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց

Ըստ լուրերի`տղամարդը հիվանդանոց տեղափոխվելիս բժիշկներին հայտնել է, որ Կոմիտասի պողոտայում ընկել է, ապա կորցրել  է գիտակցությունը։ Բժիշկներին, սակայն, չի հաջողվել նրա կյանքը փրկել. վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել։

Մեր տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ նա ոչ թե ընկել է, այլ վրաերթի ենթարկվել։ Շուտով հայտնի է դարձել նաև վրաերթի ենթարկողի ինքնությունը, որը 24-ամյա մի երիտասարդ է։ Նա վարել է «Լադա մակնիշի ավտոմեքենա, որով և հեռացել է դեպքի վայրից։ Վրաերթի ենթարկվածին օգնության են հասել պատահական անցորդները, որոնք էլ  տուժածին տեղափոխել են հիվանդանոց։