ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. ՌԴ-ն չի մերժել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին ՀՀ-ին արտահանձնելու դիմումը: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
«ՌԴ դատախազությունը ՀՀ-ից արտահանձնելու անհրաժեշտությունը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր է պահանջել»,- ասաց նա:
Դեսպանի համոզմամբ՝ տեղի է ունենում զուտ իրավական գործընթաց։
Հիշեցնենք` Միհրան Պողոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Միհրան Պողոսյանի վերաբերյալ նոր փաստեր են բացահայտվել
Պողոսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր ապրիլի 19-ին Պետրոզավոդսկ քաղաքում: