Տուգանքները պայմանագրի համաձայն էին. Երևանի քաղաքապետարանը պատասխանել է «Սանիթեքին»

Հակոբ Կարապետյանը նշել է, որ «Սանիթեքի» վերջին ամիսների թերի աշխատանքի ապացույցներն ամեն քայլափոխի են՝ Երևանի փողոցներում ու բակերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. «Սանիթեք» ընկերությունների տնօրեն Նիկոլաս Էլ Թաուիլի այսօրվա հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա։

Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Ընկերությունը քաղաքապետարանից այս ընթացքում տուգանքներ է ստացել բացառապես պայմանագրի համաձայն՝ չկատարած կամ թերի կատարած աշխատանքի համար։

Երևանի քաղաքապետարանին դատի են տվել. ինչու՞ չեն հրապարակում «Սանիթեքի» պայմանագիրը

«Սանիթեք» ընկերության վերջին ամիսների, մեղմ ասած, թերի աշխատանքի ապացույցները ամեն քայլափոխի են՝ Երևանի փողոցներում ու բակերում»,–ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ այսօր` սեպտեմբերի 2–ին, «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը պայմանավորված է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ պայմանագրով սահմանված վճարման պարտավորության խախտմամբ:

Այս պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը ընդհանուր առմաբ երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 000 000 ՀՀ դրամ գումար՝ խախտելով պայմանագրով սահմանված վճարման ժամկետները»,-նշել է ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլը:Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին «Սանիթեք» ընկերությունը հայտարարել էր, որ աղբահանության ոլորտում ծառայությունների մատուցման վատթարացում է լինելու, քանի որ ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 մլն ՀՀ դրամ:

«Սանիթեքն» ասաց ու արեց. Երևանի վիճակն ավելի է վատացել. իսկ ի՞նչ է անելու քաղաքապետարանը

 

Սեպտեմբերի 1-ին էլ հայտարարություն տարածեց Երևանի քաղաքապետարանը՝ տեղեկացնելով, որ արդեն չորրորդ օրն է, ինչ «Սանիթեքը» չի կատարում պայմանագրային պարտավորությունները և  Երևանում ընդհանրապես աղբահանություն չի իրականացնում: