Վթար Ռուսաստանում. ՀՀ քաղաքացիներ են տուժել

«Mercedes Minivan» մակնիշի ավտոմեքենայում 8 մարդ է եղել, որոնցից 4-ին հիվանդանոց են տեղափոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաքի մոտակայքում՝ «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 316-րդ կմ-ում, տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են տուժել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հղում անելով ՌԴ ԱԻՆ–ին։

«18+» ակումբի հաճախորդները իրար ծեծել են, դիմելաձևը դուր չի եկել

«911» ծառայությունը սեպտեմբերի 1-ին, ժամը 09:20-ին տեղի ունեցած վթարի մասին տեղեկություն է ստացել այսօր, ժամը 05:31-ին։

««MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը բախվել է «Mercedes Minivan» մակնիշի ավտոմեքենային (ավտոմեքենայում գտնվել է 8 քաղաքացի)»,– նշված է հաղորդագրության մեջ:

Վրաստանում ավտովթարից տուժածներից Երևան են հասցրել ևս երկուսին. նոր մանրամասներ

ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes Minivan» մակնիշի ավտոմեքենայում գտնվող ՀՀ քաղաքացիները՝ Սամվել Մ.-ն (ծնված 1957 թ.), Ազալիա Բ.-ն (ծնված 1934 թ.), Մարենա Ս.-ն (ծնված 1972 թ.) և Միլենա Գ.-ն (ծնված 1998 թ.), հոսպիտալացվել են Պյատիգորսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

16-ամյա տղան՝ ավտոմեքենայի ղեկին. պատանեկան զվարճանքը տխուր ավարտ է ունեցել