ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի հաղորդավար, երգչուհի Օլգա Բուզովան իր ղեկավար Արամ Արչերի հետ երգել է «Իմ Հայաստան» երգը: Այս մասին գրում է teleprogramma.pro-ն:
Հաղորդավարուհին տեսանյութը հրապարակել է Instagram-ի «սթորի» բաժնում, որտեղ տեսանյութերն ու լուսանկարները 24 ժամ անց ջնջվում են:
Տեսանյութում Բուզովան Արչերի հետ ծիծաղում է և նշում Ռուսաստան վերադառնալը:
«Գեղեցիկ ընկերուհիներին պետք է ծեծել». Ջանիբեկյանի կինն ու Ժաննա Լևինան «ձևեր են թափում». տեսանյութ
Բուզովային Մոսկվայում ջերմությամբ են դիմավորել: Նա բազմաթիվ ծաղկեփնջերով լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում ու նշել, որ ինքն արդեն տանն է:
«Աղջիկն արդեն տանն է, իսկ տունն իսկական հեքիաթ է: Հենց այսպես՝ միշտ ծաղիկներով պետք է շրջապատված լինի աղջիկը»,- գրել է Բուզովան:
Նշենք, որ ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովի հետ ամուսնալուծվելուց հետո Օլգան չի գտել իր երկրորդ կեսին, թեև շատ է ուզում ամուսնանալ և երեխաներ ունենալ:
«Շնորհավոր, իմ սեր»․ Միհրան Հարությունյանն արխիվային տեսանյութ է հրապարակել