«Ռոման» կարող է դառնել Մխիթարյանի կարիերայի գագաթնակետը. վաղ է խոսել մայրամուտի մասին

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը իտալական «Ռոմա» լրիվ արդարացված քայլ է` հաշվի առնելով չափազանց բարձր մրցակցությունը ու գերբարձր բեռնվածությունը Պրեմիեր լիգայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Sputnik Արմենիայի սյունակագիր, ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կարծում է, որ Մխիթարյանը կկարողանա բացահայտել իրեն Իտալիայում, իրացնել իր վարպետությունն ու կարիերայի գագաթնակետին հասնել։

Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը մեկ ժամում ավելի քան 20 հազար «լայք» է հավաքել «Ռոմայի» էջում

Այժմ անգլիական Պրեմիեր լիգայում ամեն մի գնդակը դիմացկունության փորձություն է, սա սարսափելի տեմպ է։ Հենրիխի համար օգտակար է փոխել առաջնությունը, դա նոր մարտահրավեր է։ Տարբեր դպրոցներում, տարբեր մարզիչների մոտ ու տարբեր ազգային լիգաներում հավաքած վարպետությունը կարող է դրսևորվել այստեղ։

Երևի «Ռոման» այն ակումբն է, որտեղ Մխիթարյանը կարող է առավելագույնս կիրառել իր հմտությունները։ Նա եզակի խաղացող է, տիրապետում է տարբեր դիրքերի։ Մխիթարյանը և՛ վառ արտահայտված «տասներորդ համար» է, և՛ երկրորդ տեմպի հարձակվող, և՛ ֆլանգային խաղացող, և՛ ինսայդ։

Չի կարելի ասել, որ իտալական Ա սերիայի խաղի տեմպն ավելի ցածր է, քան Անգլիայի պրեմիեր լիգայինը, սակայն անցկացվող խաղերի քանակն ավելի քիչ է։ Թիմի ոճից էլ է շատ բան կախված. «Արսենալը» փոթորկային տեմպ է առաջարկում մշտապես բարձր ճնշումով, պլյուս` ակտիվ աշխատանքը հարձակման մեջ. այս ամենը էներգիայի մեծ ծախս է ենթադրում։ Ու այս ամենն արդեն վերաբերում է ոչ թե խաղացողի վարպետությանը, այլ նրա դիմացկունությանը։

Հենրիխ Մխիթարյանը կնոջ հետ մեկնել է Իտալիա. տեսանյութ

Տեսեք` ԱՊԼ–ի թիմերը հաճախ են բաշխվում խաղադաշտի մասերում` 25 մետրը 25 մետր քառակուսու մեջ, ու նման անհավանական խտության պայմաններում կարողանում են մեծ տեմպ պահպանել։ Այդ պայմաններում շատ խաղացողների (այդ թվում` Հենրիխի) համար դժվար է ցույց տալ իրենց ունակությունները. դա շատ սպեցիֆիկ ֆուտբոլ է։ Իսկ Իտալիայում խաղային ոճերը տարբեր են, խտությունն այդքան մեծ չէ, ու այդ տեսակետից այնտեղ ավելի հեշտ է։

Անցումը «Ռոմա» Հենրիխի համար կարող է կարիերայի գագաթնակետ դառնալ, գագաթնակետ` ոչ թե մայրամուտ։ Ընդհանրապես ժամանակակից ֆուտբոլում տարիքը մոտիվացիայի, ոչ թե ապրած տարիների հարց է։ Կան բազում խաղացողներ, որոնք բարձր մակարդակի խաղ են ցույց տալիս և՛ 35 տարեկանում, և՛ ավելի մեծ տարիքում։ Հարցն այն է` ինչպես են իրենք իրենց մոտիվացնում։

Երևան կժամանի ՈւԵՖԱ-ի նախագահը

Մտածելակերպի առումով էլ Իտալիան իր հույզերով, տրամադրության փոփոխություններով ու մարդկանց տաքարյունությամբ ավելի մոտ կլինի հայ Մխիթարյանին։ Նույնիսկ, եթե Մխիթարյանն այդ առումով մի փոքր անգլիացի է դարձել, միևնույնն է, հուզական առումով Իտալիան նրան ավելի մոտ է։