Գավառցի 60–ամյա Գագիկ Գոզեյանը օրերս 8.5 ժամ լողալով հատել է Սևանը։ Նա հատել է 7 կմ–ն ու Արտանիշի ափից հասել Նորատուս։ Գոզեյանն իր այս նախաձեռնությունը նվիրել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Գոզեյանն ասում է, որ մեր հերոսներին պատվել է պետք, քանի որ նրանք մեզ համար չեն խնայել ամենաթանկը` իրենց կյանքը։
«Լողալն իսկական հաճույք է ու նաև օգտակար է սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաև հենաշարժական համակարգի համար։ Լողը սպորտի թագուհին է»,–ասում է նա։
Գոզեյանը ցավ է ապրում, երբ տեսնում է Սևանի ներկայիս վիճակը. ամենուր աղբ է։ Նրա խոսքով` ափից 5-7 կմ հեռու արդեն ջուրն այնքան մաքուր է, որ ինքն անգամ խմում է այն։
Գոզեյանն այժմ երազում է Վանա լիճն ափից ափ անցնել։
Աղմուկ–աղաղակով լցված տունը. 10 երեխա ունեցող ընտանիքում երջանկությունը փողով չի չափվում