Երևան–Մոսկվա ընդհատված չվերթի ուղևորները տեղ են հասել պահուստային օդանավով

Armenia ավիաընկերությունը միջոցներ է ձեռնարկել ուղևորների մեկնումը Մոսկվա ապահովելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Պահուստային ինքնաթիռը Երևան–Մոսկվա ընդհատված չվերթի ուղևորներին Ռուսաստանի մայրաքաղաք է հասցրել։ Այս մասին Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Armenia ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

Երևան-Մոսկվա օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Թբիլիսիում

Սեպտեմբերի 1-ին Երևան–Մոսկվա չվերթն իրականացնող Armenia ավիաընկերության «Պուդինգ 737» ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Թբիլիսիի օդանավակայանում` էլեկտրականության հետ կապված անսարքությունների պատճառով։

Ինչպես նշեց Armenia ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը, թռիչքը վերականգնվել է հարկադիր վայրէջքից  3,5 ժամ հետո։ Ընկերության  չվերթը շարունակելու համար այլ ինքնաթիռ է տրամադրվել, որով էլ տեղափոխել են ուղևորներին։

ՀՀ գազաֆիկացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից էլ  հայտնեցին, որ պահուստային օդանավը տրամադրել է Taron-Avia ընկերությունը։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մոսկվայում տեղի ժամանակով 01:50–-ին։

Ավելի վաղ, մեկնաբանելով միջադեպը, Խաչատրյանը նշել էր, որ օդանավի անձնակազմը անսարքություններ էր հայտնաբերել և որոշում էր կայացրել վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավում, ինչի շնորհիվ, 118 ուղևորներից և օդանավի անձնակազմից որևէ մեկը չի տուժել։

Ովքեր ընդհատեցին Մերգելյանի թռիչքը, կամ մարդկային նախանձին` գիտական պատասխան

Ավիաընկերությունը միջոցներ է ձեռնարկել տեխնիկական խնդիրը վերացնելու և Մոսկվա ուղևորների անվտանգ թռիչքն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Armenia  ավիաընկերությունը ստեղծվել է 2015 թվականին։  Այն կանոնավոր չվերթեր է իրականացնում մի շարք ուղղություններով։