Գիտելիքի տոնը՝ առանց դասի, թեթև պայուսակներով, ազատ հագուստով ու բարձր աշխատավարձով

Սեպտեմբերի 1-ն աշխատանքային չէ, բայց Հայաստանի բոլոր դպրոցներում այսօր տոնական եռուզեռ է։ Նշվում է գիտելիքի ու դպրության օրը։  Տոնի առիթով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ևս հաճելի անակնկալներ է մատուցել աշակերտներին ու ուսուցիչներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ը, այս տարի կիրակի է: Չնայած դրան, կրթության ոլորտի պատասխանատուները որոշել են ուսումնական տարվա առաջին օրը չտեղափոխել։ Փոխարենը խոստացել են` դաս այսօր չի լինելու, պարզապես հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կանցկացվեն սեպտեմբերմեկյան տոնական միջոցառումներ:

«Դպրոցական իրարանցում», կամ ինչ կարժենա սեպտեմբերի 1-ը ծնողների համար

Դպրոցականների համար այս տարի սեպտեմբերի 1-ից նախարարությունը ևս մեկ անակնկալ է պատրաստել։ Այդ մասին երեխաները կիմանան, երբ կստանան այս տարի նոր տպագրված   դասագրքերը։

Երեխաների առողջության պահպանմամբ մտահոգ պատասխանատուները որոշել են թեթևացնել դպրոցական պայուսակները։ Այդ նպատակով շուրջ 48 անուն դասագիրք հրապարակվել է երկու հատորով` առաջին ու երկրորդ կիսամյակներով։  

Սեպտեմբերի մեկն առանց 1-ին դասարանի. Տավուշի գյուղերում կա՛մ երեխաներն են քիչ, կա՛մ դպրոցը դպրոց չէ
Ինչ վերավերում է դպրոցական համազգեստին, ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի կպահպանվի երեխաների` հագուստի ընտրության ազատության իրավունքը։ Նախարարությունը հերթական անգամ հիշեցնում է՝ դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին, այդ հարցը ծնողի ու երեխայի որոշելիքն է։

Ինչպես են հիշում և նշում հայտնիներն իրենց սեպտեմբերի 1-ը

Նախարարությունը դեմ չէ սև ու սպիտակին, դեմ է սև ու սպիտակը պարտադրելուն։

Իսկ որպեսզի ուսուցիչներն էլ  այս տարի ուսումնական տարին ավելի բարձր տրամադրությամբ սկսեն, կառավարությունը նրանց համար տոնական անակնկալ է պատրաստել. սեպտեմբերի 1-ից 10%-ով կբարձրանան հանրապետության 38 000 ուսուցիչների աշխատավարձերը։

Նշենք նաև, որ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի 1409 դպրոցներում սովորում է 360 746 աշակերտ, իսկ այս տարի դպրոց առաջին անգամ ոտք դրած առաջին դասարանցիների ճշգրիտ թիվը հայտնի կդառնա արդեն սեպտեմբեր ամսվա ընթացքում։