Աշունը մտել է դերի մեջ. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին հանրապետության զգալի մասում սպասվում են անձրևներ և ամպրոպ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-5-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 31-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Քամին հյուսիս-արևմտյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 1-5-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +26–ից +28 աստիճան։