Մարիամ Տոնյանը «Հարմոնիա» է դասավանդում Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում։ Օգոստոսի 29-ին նա 100 տարեկան դարձավ։ Կյանքի ավելի քան 80 տարիները Տոնյանը նվիրել է մանկավարժական գործունեությանը։
Գիտելիքի և դպրության օրը մանկավարժի համար իսկական տոն է։ Այդ օրվան նա միշտ ոգևորությամբ է սպասում և բարձրակրունկ կոշիկներով ու կավիճը ձեռքին է դիմավորում։ Միակ բանը, որը նա մաղթում է իր ուսանողներին ու յուրաքանչյուրին, առողջությունն է։
Նշենք, որ հունիսի 13-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ երկարամյա բեղմնավոր աշխատանքային գործունեության համար Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարիամ Արշակի Տոնյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
Մանրամասները`տեսանյութում։