Պարզվել է Երևան–Բաթում միկրոավտոբուսի վթարից զոհվածների ինքնությունը. մանրամասներ

Տուժած ՀՀ քաղաքացիներին տեղափոխել են Վրաստանի տարբեր հիվանդանոցներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Երևան–Բաթում միկրոավտոբուսի վթարից զոհվածների ինքնությունը պարզ է, նրանք ՀՀ քաղաքացիներ են։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը և տեղեկացնում, որ զոհվել են Գրետա Ա.–ն` ծնված 1966 թ.–ին և Մարտա Ս.–ն`, ծնված 1991 թ.–ին:

Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարից տուժածներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր մանրամասներ

Վթարի հետևանքով 19 մարդ տուժել է։ Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել էին Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ:

Վրաստանում Հայաստանի դեսպանության տեղեկություններով` հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երեքը ևս դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս պահին հիվանդանոց բուժօգնություն են ստանում 4 քաղաքացի։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: