Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի Հայաստանի և Բելառուսի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները հարստացնել որակապես նոր բովանդակությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Սարգսյանը շնորհավորել է Ղրղզստանի նախագահին և բարեկամ ժողովրդին

«Հարգանքի են արժանի Ձեր բազմամյա, արգասաբեր ջանքերը՝ Բելառուսի շահերի պաշտպանության, ժողովրդի բարեկեցության ապահովման և կյանքի որակի բարձրացման ուղղությամբ»,– ասված է ուղերձում:

ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի Հայաստանի և Բելառուսի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները հարստացնել որակապես նոր բովանդակությամբ, այդ թվում և՛ ԵԱՏՄ, և՛ այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխշահավետ համագործակցության միջոցով` ի շահ երկու երկրների ժողովուրդների:

«Հաճույքով եմ հիշում իմ վերջին այցը Բելառուս». Սարգսյանը շնորհավորել է Լուկաշենկոյին

Շնորհավորական ուղերձի վերջում Փաշինյանը Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն, բարգավաճում և մեծ հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ։