Տնից դուրս գալիս անձրևանոցը չմոռանաք. եղանակի տեսություն

Օգոստոսի վերջին օրերը տեղումնառատ կլինեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Այսօրվանից հանրապետության մարզերում սկսվում են տեղումները:

Օգոստոսի 30-31-ը հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-3-ը շրջանների զգալի մասում՝ սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

Եղանակն անակնկալ է խոստանում նոր ուսումնական տարվա առաջին օրվա համար

«Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով»,-նշվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Մայրաքաղաք Երևանում առանց տեղումների եղանակը կպահպանվի այսօր, իսկ վաղվանից սկսած՝ անձրևանոցները պետք կգան նաև մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին:

Ձմեռը փոշմանել է. ջերմաստիճանի նվազում, տեղումներ. եղանակի տեսություն
Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով՝ օգոստոսի վերջին 2 օրերին և սեպտեմբերի 1-3-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: