Սանավիացիայի ուղղաթիռով ծանր հիվանդին արագ տեղափոխել են Երևան

Առողջապահության նախարարը նշել է, որ ավտոմեքենայով տեղափոխելը կտևեր մոտ 10 ժամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Սանավիացիայի ուղղաթիռով այսօր Մեղրիից Երևան հիվանդ են տեղափոխել։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

«Յանդեքս. Տաքսի» հավելվածի միջոցով հնարավոր կլինի ուղղաթիռ պատվիրել

«Այսօր առաջին անգամ պացիենտ տեղափոխեցինք Մեղրիից՝ թռիչքի վրա գումարային ծախսելով 2 ժամ 22 րոպե։ Ավտոմեքենայով տեղափոխելը կտևեր մոտ 10 ժամ։

Պացիենտի մոտ առկա է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում և հուսով եմ բժիշկները կկարողանան փրկել նրա կյանքը»,–գրել է նախարարն ու առողջություն մաղթում նրան։

Մինչ օրս պետական պատվերով տեղափոխվել է 52 պացիենտ։

Հիշեցնենք, որ Սանավիացիայի առաջին ուղղաթիռը Հայաստան է ժամանել 2019–ի փետրվարի 22–ին։