«Մեր ոտքը պետք է երկարացնենք մեր վերմակին համապատասխան». Սուրեն Պապիկյանը՝ Գյումրիում

ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն աշխատանքային այցով ժամանել են Գյումրի: 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ մարզպետներն իրենց խնդիրները ՀՀ  դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական մարմինների ղեկավարներին ներկայացրին Գյումրիում:

«Մեր ոտքը պետք է երկարացնենք մեր վերմակին համապատասխան». Սուրեն Պապիկյանը՝ Գյումրիում

Հանդիպումը նախաձեռնել են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ՀՀ Արտաքին գործերի նախարարությունները:

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ դիվանագետները նախ ծաղկեպսակ խոնարհեցին Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող 1988թ.-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: 

«Մեր ոտքը պետք է երկարացնենք մեր վերմակին համապատասխան». Սուրեն Պապիկյանը՝ Գյումրիում

Ծաղկեպսակի խոնարհման արարողությանը հաջորդեց դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների և ՀՀ մարզպետների աշխատանքային հանդիպումը:

Փակ խորհրդակցության ընթացքում մարզպետները դիվանագետների հետ մանրամասն խոսել են այն ծրագրերից, որոնք  ներդրումների կարիք ունեն:

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ Հայաստանում կատարված ցանկացած քայլ պետք է արդյունք ունենա:

 «Մենք  հիմա  նախ ունենք  կոմունիկացիան ավելի լավն ու արդյունավետ  դարձնելու խնդիր: Ակնկալում ենք, որ այս հանդիպումից հետո կապերն ավելի սերտ են դառնալու, իսկ ներդրումներն՝ ավելի առարկայական: Մենք  նախկինում այս կապը չենք ունեցել: Դիվանագետն իրականում բիզնեսով  զբաղվելու խնդիր չունի, բայց դիվանագետը պետք է ապահովի այդ կապը: Մենք  հիմա այդ կապն ենք փնտրում ու կարծում ենք՝ այդ կապերը պետք է ամրացնենք»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց նախարարը:

«Մեր ոտքը պետք է երկարացնենք մեր վերմակին համապատասխան». Սուրեն Պապիկյանը՝ Գյումրիում

Անրադառնալով  իշխանության կողմից վերջին շրջանում հատկապես Շիրակի մարզի հանդեպ ունեցած ուշադրությանը, նախարարը մյուս մարզերին խորհուրդ տվեց «չխանդել»:

«Շիրակի մարզը չունի Արարատյան դաշտի, Գեղարքունիքի կամ Տավուշի հնարավորությունները: Մենք պատրաստվում ենք այդ ուշադրությունն ավելացնել: Անշուշտ, կլինեն և՛ ներդրումներ, և՛ հստակ ուղղություններ ինչպես Շիրակում, այնպես էլ մյուս մարզերում»,-ասաց Պապիկյանը:

Գումարի վատնո՞ւմ, թե՞ անհրաժեշտություն. ինչ հարց է լուծելու Գյումրի տարած մաքսատունը

Խոսելով մարզերի համաչափ զարգացման մասին՝ նախարարը դրան ուղղված քայլ համարեց  նաև նախարարությունների կամ գերատեսչությունների՝ մարզեր տեղափոխելը, բայց դա, ըստ նրա՝ պետք  է լինի հաշվարկված:

 «Պետք է նախ և՛ նյութատեխնիկական և՛ կադրերի, և՛ բնակֆոնդի, և՛ ֆինանսական միջոցների ռեսուրս ունենանք: Այսինքն, եթե մենք որևէ գերատեսչություն տեղափոխում ենք  Գյումրի, իսկ Գյումրին պատրաստ չէ կադրային պահանջները կատարել, մենք ի՞նչ անեք՝  «մեր ոտքը պետք է երկարացնենք մեր վերմակին համապատասխան»: Դա  պետք է արվի քայլ առ քայլ»,-նշեց նախարարը՝ շեշտելով, որ մարզերի զարգացումը հնարավոր կլինի ապահովել նաև դիվանագետների կապերն ու ներուժն օգտագործելով:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները երեկ՝ օգոստոսի 29-ին ՀՀ Ազգային ժողովում հանդիպում ունեցան ԱԺ պատգամավորների հետ: Նրանք Գյումրիից բացի նաև Արցախում են լինելու:

ՀՀ արտաքին քաղաքականության մեջ չկա հակասություն մեր արժեքների և շահերի միջև. Մնացականյան