ՌԱԴԻՈ

Մարքեթինգային մյոպիա կամ մարքեթինգային կարճատեսություն. ի՞նչ է սա

Բիզնես խորհրդատու Հայկ Մանասյանը և հաղորդավար Արամ Չախոյանը Sputnik Արմենիայի «Բիզնես դիալեկտիկա» հաղորդաշարի ընթացքում բացատրում են Մարքեթինգային մյոպիայի էությունը, խոսում դրա բերած վնասներից ու ելքեր առաջարկում։
Sputnik

Այս տերմինը բառացի նշանակում է մարքեթինգային կարճատեսություն և դրա հիմնական իմաստն այն է, որ բիզնեսները հաճախ կատարելագործում են իրենց պրոդուկտը, ակտիվորեն առաջ են տանում են շուկայում, այնինչ ուշադրության նժարն առավելապես պետք է թեքեն դեպի հաճախորդը և փորձեն հասկանալ ու բավարարել գնորդի մարքեթինգային սպասումներն ու կարիքները:

Երբեմն մեծ ճեղքվածք է առաջանում, երբ բիզնեսը կատարելագործում է իր պրոդուկտը, բայց հաճախորդը դեռ պատրաստ չէ: «Մարքեթինգային Մյոպիա»-ի հետևանքով ճեղքում է առաջանում նաև այն ժամանակ, երբ բիզնեսը ձգտելով նվազեցնել պրոդուկտի ինքնարժեքը և շուկայական գինը, գնորդին է առաջարկում մի բան, որը նա չի ցանկանում գնել: Պետք է կենտրոնանալ հաճախորդի արժեքային ընկալումների վրա: