Հայաստանի ավագ դպրոցներն ամերիկյան ձևաչափ կունենան. այնտեղ «Հայագիտություն» առարկա կներդրվի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են՝ 2020-ի սեպտեմբերից դպրոցներում մի շարք փոփոխություններ տեղի կունենան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik.  2020-ի սեպտեմբերից Հայաստանի ավագ դպրոցի աշակերտը, բացի  իր հոսքից կընտրի նաև հավելյալ առարկաներ, որոնք ուզում է ուսանել։ Այս մասին այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած ասուլիսում հայտնեց կրթության փորձագետ Գագիկ Մելիքյանը։

«Դպրոցական իրարանցում», կամ ինչ կարժենա սեպտեմբերի 1-ը ծնողների համար

«Մենք հաճախ ենք բախվում խնդրին, երբ, օրինակ, աշակերտն ընտրում է ֆիզիկամաթեմատիկական հոսքը, սակայն իր ապագա աշխատանքի համար նրան նաև անգլերեն է անհրաժեշտ։ Ըստ նոր ձևաչափի՝ աշակերտը, բացի  իր հոսքի առարկայից կկարողանա 2-3 առարկա էլ ընտրել», - մանրամասնեց փորձագետը։

2010-ից Հայաստանի դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտներն ընտրում են ընդհանուր, հումանիտար կամ բնագիտական (ֆիզիկամաթեմատիկական) հոսքերից մեկը։ Հազվադեպ հանդիպում են նաև ենթահոսքեր (տնտեսագիտական, անգլերենի), որոնք որպես կանոն դպրոցն ինքն է կազմավորում, քանի որ նախարարությունը ենթահոսքերի ծրագիր և դասագրքեր չի մշակում։ Հոսքերի ներդրումից տասը տարի անց Հայաստանի ավագ դպրոցները կիսով չափ կանցնեն ամերիկյան դպրոցների ձևաչափին, երբ յուրաքանչյուր աշակերտն ընտրում է իրեն անհրաժեշտ առարկաները։ Ձևաչափը փորձնական է ներդրվելու։

Հագեք ինչ ուզում եք ու փող չհավաքեք. քաղաքապետարանը զգուշացրել է դպրոցների տնօրեններին

Բացի դրանից նախատեսվում են լուրջ փոփոխություններ առարկաների ցանկում և դասագրքերում։ Փորձագետը նշեց, որ մտադիր են «Հայագիտություն» առարկա ներառել դպրոցական ծրագրում։