ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Շիրակի մարզի Շիրակ գյուղի գերեզմանատան մոտակայքում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. 27-ամյա վարորդը վարորդը (Հոլոս Մ. ծնված 1992թ.) տեղում մահացել է:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ կայքից: Ահազանգն 911 ծառայությունում ստացվել է օգոստոսի 29-ին, ժամը 00:59-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Դժբախտ պատահար Վայոց Ձորում. վթարի հետևանքով 3 մարդ մահացել է, ևս 3-ը հիվանդանոցում են
«Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Ոսկան Ա.-ն (ծնված 1986թ.) հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: