Քարհանք Էրեբունիո՞ւմ. քաղաքապետարանը բարձրաձայնում է բոլորի քթի տակ գործող հանքի մասին

Ընկերությունը, որը գյուղատնտեսական աշխատանքների նպատակով գնած տարածքը հանքի է վերածել, տուգանվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 Օգոստոս — Sputnik. Մի ընկերություն Էրեբունիում հողամաս է գնել գյուղատնտեսական աշխատանքների համար, սակայն այն վերածվել է քարհանքի։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը։

Ամուլսարի փորձաքննություն իրականացնողները հանք չեն գնացել, ուսումնասիրել են միայն փաստաթղթերը. ՔԿ

«Սա Ամուլսարը չի, սա Երևանն է. Էրեբունի վարչական շրջանում տարիներ շարունակ շահագործվում է քարհանք: Թե ինչ փոշի է առաջացնում հանքը, կարող եք տեսնել լուսանկարում: Ի դեպ, հանքը շահագործող ընկերության վկայականում հայտնաբերվել է հողամասի ոչ նպատակային օգտագործում»,–գրել է նա:

Քարհանք Էրեբունիո՞ւմ. քաղաքապետարանը բարձրաձայնում է բոլորի քթի տակ գործող հանքի մասին

Նրա խոսքով` վկայականում 5000 քմ հողամասի նպատակային նշանակության դիմաց գրված է «Գյուղատնտեսական և բարեկարգման աշխատանքներ»: Սակայն փաստացի պարզվել է, որ հողամասն օգտագործվում է հանքարդյունաբերական նպատակով, մասնավորապես՝ կազմակերպվել է խճաքարերի արտադրություն:

Տավուշի մարզից ապօրինի փայտ տեղափոխող վարորդը հարվածել է ոստիկանության մեքենային ու փախել

Հողամասերը ոչ նպատակային օգտագործելու վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով էլ դեպքի առթիվ կազմել է վարչական արձանագրություն և տույժ՝ նվազագույն աշխատավարձի 100 պատիկի չափով: