Երևանի կենտրոնում` Կարապի լճի մոտ «Տաշիր» ընկերության կողմից տեղադրված մեծ էկրանների միջոցով ֆուտբոլային հանդիպմանը հետևող ֆուտբոլասերները ուրախությունից վանկարկում էին«Արարատ–Արմենիա», ծափահարում, դրոշներ թափահարում և շնորհավորում միմյանց։
Sputnik Արմենիայի թղթակից Գոռ Մարգարյանը տեղում հետևում է խաղին ու ներկայացնում երկրպագուների արձագանքը։
Նշենք, որ «Դյուդելանժ»-«Արարատ- Արմենիա» պատասխան հանդիպումը դիտելու համար Լյուքսեմբուրգ են մեկնել թիմի սեփականատեր, ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 22–ի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում «Արարատ Արմենիան» 2:1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»: