«Արարատ–Արմենիա» թիմի և հայկական ֆուտբոլի սիրահարներն ու «ֆան–կլուբի» անդամները խաղը դիտելու հնարավորություն ունեն Երևանի կենտրոնում տեղադրված մեծ էկրաններից։ Դրանցից մեկը Օպերայի հարակից Կարապի լճի մոտ է, մյուսը` Մաշտոցի պողոտայի հարակից նորաբաց այգում։ Բազմաթիվ երկրպագուներ սրտատրոփ սպասում են սիրելի թիմի հաղթանակին։
Կարապի լճի շրջակայքում ֆուտբոլային հանդիպմանը հետևում է նաև Spunik Արմենիայի թղթակից Գոռ Մարգարյանը։ Նա պարբերաբար մեզ կփոխանցի ֆուտբոլասերների տրամադրություններն ու կպատմի խաղի մասին։ Իսկ Լյուքսեմբուրգում Եվրոպայի լիգայի որակավորման 4–րդ փուլի «Դյուդելանժ»-«Արարատ- Արմենիա» պատասխան հետևում են թիմի սեփականատեր, ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը։
Հիշեցնենք,որ օգոստոսի 22–ի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում «Արարատ Արմենիան» 2:1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»: