Եղանակն անակնկալ է խոստանում նոր ուսումնական տարվա առաջին օրվա համար

Հանրապետության հյուսիսային շրջաններում և Արցախում ջերմաստիճանը կտրուկ կնվազի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Այսօր հանրապետության առանձին շրջաններում, 30-31-ը՝ հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-2-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Սեպտեմբերի 15-ը կդառնա ամենատաք օրը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում. Սուրենյան

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

Օգոստոսի 31-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ:

«Օդի ջերմաստիճանը 28-29-ն էապես չի փոխվի, 30-31-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով»,-նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Հրաշք սեպտեմբեր ենք ունենալու. խոստանում է Գագիկ Սուրենյանը
Մայրաքաղաք Երևանի  առանձին հատվածներում այսօր և վաղը երեկոյան ժամերին հնարավոր են թույլ տեղումներ, 30-31-ին և սեպտեմբերի 1-2-ը սպասվում է անձրև և ամպրոպ: