ՌԱԴԻՈ

Եղիազարյան. ««Օրենքով գողերի» դեմ պայքարն առաջին գծում կարելի է ձախողված համարել»

ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է այն օրենսդրական նախաձեռնությանը՝ ըստ որի ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումներով ՀՀ կառավարությունը փորձում է լուծել «օրենքով գողերին» պատասխանատվության կանչելու հարցը։
Sputnik
Եղիազարյան. ««Օրենքով գողերի» դեմ պայքարն առաջին գծում կարելի է ձախողված համարել»

«Օրենքով գողերին» պատասխանատվության կանչելու օրենսդրական նախաձեռնությունը  չի կարող քրեական հեղինակությունների աստիճանակարգը վերացնել, չնայած նախկինում մի քանի նման փորձեր արվել են: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։

20 տարի անց. կրկնահանցագործ Արման Ջանինյանին վերադարձրել են «գողականի թագը»

«1948 թվականից հետո այդպիսի մի քանի փորձ արվել է, սակայն ոչինչ չի ստացվել: Հիմնական պատճառն այն է, որ հասարակության ներսում ապրող ոստիկանը նախևառաջ պետք է պաշտպանված լինի: Այսօր մեր ոստիկանները օրենքով պաշտպանված չեն, մինչդեռ  քրեական հեղինակություններն իրենց «պաշտպանող օրենքներն ունեն»,- նշեց Եղիազարյանը:  

Նրա համոզմամբ`մեզանում պաշտպանված չեն հատկապես այն ոստիկանները, ովքեր փորձառու են և կարող են «օրենքով գողերի» դեմ պայքարել: 

«Նշված ոստիկաններն արդեն 50-ն անց մարդիկ են ու պետք է թոշակի գնան, մինչդեռ թոշակառու ոստիկաններն հետագայում հասարակության մեջ ապրելու խնդիր ունեն»,- ասաց նա։

Եղիազարյանի խոսքով` հենց այս հանգամանքով պայմանավորված «օրենքով գողերի» դեմ պայքարն առաջին գծում արդեն իսկ կարելի է ձախողված համարել: