Բարեգործից «ծուռ վզով» չպետք է գումար խնդրեն. Չեքիջյանի երգչախմբին 58 մլն դրամ տրամադրվեց

Պետությունը չի կարող թույլ տալ, որ ակադեմիական խմբերը կախվածության մեջ լինեն մասնավոր կազմակերպություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 Օգոստոս — Sputnik. Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին կառավարությունը լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի։ Այս մասին որոշվեց այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ։

Голландский диджей Армин ван Бюрен
Աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը համերգ կտա Երևանի Հանրապետության հրապարակում

Ըստ այդմ` Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին  պետական բյուջեի այս տարվա պահուստային ֆոնդից կհատկացվի 57 մլն 762 000 դրամ` ստեղծագործական, վարչական և սպասարկող անձնակազմերին այս տարվա օգոստոս-դեկտեմբեր ամիսներին լրավճարներ հատկացնելու համար:

«Պետությունը չի կարող թույլ տալ, որ ակադեմիական խմբերը կախվածության մեջ լինեն մասնավոր կազմակերպություններից։ Մենք մեր կարևորագույն մշակութային օջախներին չենք դնելու այն վիճակի մեջ, որ գնան «ծուռ վզով» գումար խնդրեն բարեգործներից»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նախագծի ներկայացման ժամանակ նշեց, որ խնդիրների վերհանման նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այժմ ուսումնասիրվում են ակադեմիական ստեղծագործական խմբերի գործունեությունը:

Певица Рози Армен
1991–ին ուզում էի արագ ավարտվեր համերգը, հիմա 20 երգ եմ կատարելու. Ռոզի Արմեն

Մինչև 2018 –ի մայիս ամիս` պետբյուջեից տրամադրված ֆինանսավորմանը զուգահեռ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի կողմից երգչախումբը ստացել է հովանավորչական գումար՝ աշխատավարձի լրավճարների համար: Նշված ֆինանսավորումը դադարեցվել է 2018–ի մայիսի 1-ից:

Հետագայում, կարևորելով երգչախմբի առանձնահատուկ դերը հայ երգչախմբային արվեստի զարգացման և միջազգային հանրահռչակման գործում և մաեստրո Հովհաննես Չեքիջյանի անգնահատելի ծառայությունները հայրենիքին՝ մշակութային այլ ծրագրերի վերաբաշխման հաշվին երգչախմբին հատկացվել է 2018–ի 6 ամսվա լրավճար:

Միաժամանակ, ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ,  2019–ի հունվար-հուլիս ամիսներին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը ակադեմիական երգչախմբին  հատկացրել է լրավճար` աշխատավարձի ֆոնդի 70%-ի չափով: Հիմնադրամի հատկացումները դադարեցվել էին այս ամսվանից: