ՌԱԴԻՈ

Վերանյան. «Թուրքիան և Ադրբեջանը ջանք չեն խնայում Վրաստանին իրենց տանդեմին միացնելու համար»

Թուրքիան ցանկանում է իր ազդեցությունն ամրապնդել Հարավային Կովկասում` ի հակակշիռ Մոսկվայի։ 
Sputnik
Վերանյան. «Թուրքիան և Ադրբեջանը ջանք չեն խնայում Վրաստանին իրենց տանդեմին միացնելու համար»

Ռազմական փորձագետ Կարեն Վերանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ կայանալիք զորավարժություններին։ 

Ադրբեջանում զորավարժությունների թիվը չի կարող չմտահոգել Հայաստանին. Լեոնիդ Ներսիսյան

Այս զորավարժությունները 2 կարևոր նշանակություն ունեն`  ռազմավարական և ռազամաքաղական։ Sputnik Արմենիային այս մասին ասել է Կարեն Վերանյանը։ 

Ըստ Վերանյանի` եռակողմ առանցքի շուրջ Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը  համագործակցում են ամենատարբեր ոլորտներում։

«Թուրքիան և Արդրբեջանը ջանք չեն խնայում, որպեսզի  Վրաստանին փորձեն տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների համատեքստում ներգրավել իրենց ձեռնտու իրավիճակում, այսինքն՝ փորձեն Վրաստանին միացնել իրենց տանդեմին»,–ասում է Կարեն Վերանյանը։  

Ըստ վերլուծաբանի` երեք երկրներն էլ իրենց շահն ունեն այս զորավարժություններից։ Թուրքիան ցանկանում է իր ազդեցությունն ամրապնդել Հարավային Կովկասում` ի հակակշիռ Մոսկվայի։ 

Բաքուն և Անկարան զորավարժություններին մասնակցելու առաջարկ են անում Թբիլիսիին
Ադրբեջանը նույնպես փորձում է իր խաղը տանել` փորձելով Վրաստանին կտրել հայ–վրացական հարաբերությունների խորացման ֆորմատից։ Սա Բաքվի հայտնի ձեռագիրն է, որն իրականացվում է Թուրքիայի հովանու ներքո. փորձում են Հայաստանին մեկուսացնել տարածաշրջանում։ 

Հովհաննիսյան. «Անհասկանալի է`ինչ նպատակով են խոշոր զորավարժություններին կանչում Վրաստանին»

Վրաստանի  շահն այստեղ Վերանյանի կարծիքով` այն է, որ փորձում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ  ռազմատեխնիկական և ռազմավարական գործակցության հաստատմամբ թուլացնել առաջին հերթին Ռուսաստանի դերը և Ռուսաստանի հնարավոր լծակները` քաղաքական, ռազմական, տնտեսական Վրաստանի ուղղությամբ։ 

Երեք կողմերն էլ ունեն շատ հստակ քաղաքական և ռազմական համագործակցության ուղեցույց, որն օգտագործում են տարբեր երկրների դեմ` հիմնականում  Ռուսաստանի և  Հայաստանի։     

Հայաստանի և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է․քաղաքագետը՝ զորավարժությունների մասին
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բաքվում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ կայանալիք «E-ternity-2019» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի` զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանի ԶՈՒ զորախաղերի կենտրոնում և դաշտային պայմաններում: Համակարգչային աջակցությամբ ուղեկցվող զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 2-ին և կշարունակվեն մինչև սեպտեմբերի 6-ը: