Սոթքի հանքավայրի աշխատակիցը մահացել է աշխատանքի գնալիս. նա ընկել է ավտոբուսից

Պատահարը տեղի է ունեցել ոսկու հանքավայրի տարածքում։ Աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Oգոստոսի 28-ին, առավոտյան ժամը 08։00-ի սահմաններում ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Վթար Արարատի մարզում. մեքենաներից մեկը հայտնվել է փշալարերի մեջ, մյուսը՝ դաշտում

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, պատահարը տեղի է ունեցել Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում։ ՊԱԶ 672 մակնիշի ավտոբուսի վարորդը հանքավայրի վարչական տարածքում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Դարբինյանը ընկել է ավտոբուսից և հայտնվել խճաքարերի և ավտոբուսի տակ։

Հանքավայրի երիտասարդ աշխատակիցը տեղում մահացել է։

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են դատաբժշկական և ավտոտեխնիկական փորձաքննություններ։