Մարզիկ Էդուարդ Վարդանյանը մրցանակից հրաժարվել է մրցակցի վնասվածքի պատճառով. տեսանյութ

Էդուարդ Վարդանյանի և Ալեքսանդր Բուտենկոյի միջև մենամարտը ջիու–ջիտսուի մրցաշարում ոչ ոքի է ավարտվել. այդպես է ցանկացել հայ մարզիկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Համացանցում հայտնվել է ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանի և Ալեքսանդր Բուտենկոյի վերջին մենամարտի տեսանյութը, որի ընթացքում վերջինը կոտրել է ոտքը, իսկ տեխնիկական հաղթողը վեհանձնություն է դրսևորել և հրաժարվել մրցանակից։

Մենամարտը տեղի է ունեցել օգոստոսի 25–ին Evolve Gym մոսկովյան ակումբում բրազիլական ջիու–ջիտսուի մրցաշարի շրջանակում։

Մենամարտի ընթացքում ավելի խոշոր Բուտենկոն անընդհատ գրոհել է, բայց Վարդանյանը հաջողությամբ հետ է մղել նրա հարձակումները և խեղդող հնարքներ կիրառելու մտադրությունները։ Հերթական նման փորձի ժամանակ Ալեքսանդր Բուտենկոն անհաջող կերպով ընկել է և կոտրել ոտքը։

«Էդիկ Հարությունյանը պարտվել չգիտի». Միհրան Հարությունյանը մարզվում է հոր հետ

Քանի որ հակառակորդը չի կարողացել շարունակել մենամարտը, ավտոմատ կերպով հաղթանակը շնորհվել է Վարդանյանին։ Սակայն նրա վերցրել է միկրոֆոնը և հայտարարել է, որ համաձայն չէ մրցավարների որոշման հետ։

«Սա հաղթանակ չէ, սա անհեթեթություն է», – հայտարարել է նա։

Վարդանյանը շուտափույթ ապաքինում է մաղթել Բուտենկոյին, իսկ ավելի ուշ Instagram–ում գրել է, որ մրցագորգի վրա կրկին հանդիպելու համար կսպասի նրան այնքան, որքան պետք է։

Էդուարդ Վարդանյանը խառը մենամարտերի պրոֆեսիոնալ մարտիկ է։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վարդանյանը և Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պատրաստվում են ըմբշամարտի դպրոց բացել և Արցախում։