ՌԱԴԻՈ

«Իրականացնում ենք հետբուհական, լրացուցիչ և շարունակական կրթական ծրագիր». Ա. Բազարչյան

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է հետդիպլոմային բժշկական կրթության լավագույն ավանդույթների մասին:
Sputnik

 

Հյուրընկալելու առիթը նորամուծություններն են, ԱԱԻ-ի նոր ծրագրերը, նոր գործերը, վերաբացված նոր ամբիոնները:

«Մենք 2016 թվականից փորձ ենք անում վերականգնել ամենը, այս տարի ավելի ակտիվ ընթացք ստացավ, զարգացում ապրեց, և սկսվեց կրթական ծրագրերի վերականգման գործընթացը, մասնավորապես, հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման կրթական ծրագրերի վերականգման գործընթացը»,–ասում է Բազարչյանը։

Փորձելով վերականգնել ավանդույթները, ավանդական մոտեցումները, որոնք եղել են ԱԱԻ-ում, համագործակցելով միջազգային մի շարք գործընկերների հետ, փորձում են ստեղծել նորը: «Մենք իրականացնում ենք հետբուհական կրթական ծրագիր, ծրագրի դիմաց շնորհվում է պետական նմուշի դիպլոմ: Լրացուցիչ կամ շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերը կրեդիտավորվում են, այս ծրագրերի դիմաց շնորհվում է վկայական: Յուրաքանչյուր ոք, ով ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը կարող է ընտրություն կատարել: Մենք ունենք նյարդաբանության, գաստրոէնտերոլոգիայի, ընտանեկան բժշկության, Առողջապահության կազմակերպման և կառավարման,համաճարակաբության, ակնաբանության ամբիոններ, այսինքն, մենք վերցրել են այն տրադիցիոն ուղիները, որոնք միշտ եղել են ԱԱԻ-ում: Այժմ մենք նախատեսում ենք վերականգնել կրծքային վիրաբուժության ամբիոնը»,–ասում է Բազարչյանը:

ԱԱԻ–ին նաև զբաղվում է Էլեկտրոնային առողջապահության ներդրման կրթական բաղադրիչով, ինչը նախատեսում է առողջապահության համակարգի համապարփակ բարեփոխում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միջոցով, ինչը հնարավորություն կտա հասարակությանը մատուցել բարձրորակ, անվտանգ, հասանելի և մատչելի բժշկական ծառայություններ: