«Հուզիչ էր». ինչի մասին է զրուցել Մարգարիտա Սիմոնյանը Կիրիլ Վիշինսկու հետ

Կիևում այսօր ազատ արձակված Կիրիլ Վիշինսկին շնորհակալություն է հայտնել Մարգարիտա Սիմոնյանին և չի կարողացել զսպել արցունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik.  ՌԻԱ Նովոստիի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Կիևում կալանքից ազատ արձակված ՌԻԱ Նովոստի Ուկրաինա պորտալի ղեկավար Կիրիլ  Վիշինսկու հետ։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։

Մարգարիտա Սիմոնյան. Հայ աղջիկն ու նրա Sputnik–ը փակեցին հարցը

Օգոստոսի 28-ին Կիևի վերաքննիչ դատարանը որոշել է կալանքից ազատ արձակել ՌԻԱ Նովոստի Ուկրաինա պորտալի ղեկավար Կիրիլ Վիշինսկուն։ Ինքը` Վիշինսկին հայտարարել է, որ իրեն ազատ արձակելու մասին  Կիևի դատարանի որոշումը  հիմնավոր և արդար է համարում։

«Հուզիչ է։ 400 օր Ուկրաինայի բանտում նստած մարդը, ամենից շատ մտահոգվում է այն մասին, որ ես երեխա եմ սպասում և ինձ դրական հույզեր են պետք», – գրել է Սիմոնյանը։

Վիշինսկին բոլորին այժմ շնորհակալ է նրա համար, որ այժմ ազատության մեջ է։ Միևնույն ժամանակ Սիմոնյանն ավելացրել է. Վիշինսկին խոստովանել է` «շնորհակալություն» ասելիս հուզվում է։

Լրագրողը Սիմոնյանին նաև պատմել է, որ խցում եղած ժամանակ ստիպված է եղել առանց լույսի և ամեն երեկո տոնել Նոր տարին, քանի որ  միակ լուսավորությունը տոնածառի դրասանգն է եղել։

«Բացի այդ, ևս հարյուր անգամ շնորհակալություն հայտնեց։ Իսկ ես ներողություն խնդրեցի այս 400 օրվա համար, նրա համար, որ ավելի շուտ չկարողացանք հանել։ Պատմեցի, որ մենք հասել ենք բոլորին, եղել բոլոր կաբինետներում, բացի Աստծուց, քանի որ նրա հստակ հասցեն չգիտեմ։ Իսկ նա կրկին ծիծաղեց»,– եզրափակել է Սիմոնյանը։

«Արեք դա». Սիմոնյանն ուկրաիներեն կոչ է արել Զելենսկուն՝ օգնել ազատ արձակել Վիշինսկուն

ՌԻԱ Նովոստի Ուկրաինա կայքի խմբագիր Կիրիլ Վիշինսկին կալանավորվել էր 2018թ.–ի մայիսի 15–ին Կիևում։ Լրագրողին կասկածում են Դոնբասում ինքնիշխան հանրապետություններին աջակցելու և պետական դավաճանության մեջ։